ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Լիլիթ Սարգսյան
Լիլիթ Սարգսյան
Գործիք՝
Դասական կիթառ
Ուսման վայր՝
Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
Դասախոս(ներ)՝
Հակոբ Ջաղացպանյան
«Իրականում, անսամբլի հետ աշխատելիս ծանոթացա շատ մանրամասների, որոնց գոյության մասին չէի էլ պատկերացնում։ Շատ հաճելի էր Իրինա Վիկտորովնայի հետ աշխատել, անկեղծ։ Նա ինձ բազում գիտելիքներ տվեց, ու վստահ եմ, որ հետագայում դրանք ինձ շա՜տ֊շա՜տ օգտակար կլինեն։
Ես այսօր Իրինա Կրասոտինայի հետ կներկայացնեմ Շվերտբերգերի <Կուատրո Պիեզաս Պառա Դոս> (Schwertberger-
Կմաղթեմ, որ այս ամենը շարունակական լինի, որ հավաքված անսամբլները տանեն բոլոր երկրներով, սկսենք թեկուզ մարզերից, որ Պրիմավերա հիմնադրամը ընդլայնվի։ Պրիմավերա հիմնադրամում շատ վարպետության դասերի եմ մասնակցել, ամենաքիչը 3։ Նաև կամավոր եմ այստեղ ու ընդհանրապես նրանց հետ շատ հաճելի է աշխատել։ Շատ կուզենամ այս ծրագիրը ընդլայնվի և մեր անսամբլները տարածվեն աշխարհով մեկ»։
Կենսագրություն՝
Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանող, դասական կիթառահար
Արուսյակ Արևշատյան
Արուսյակ Արևշատյան
Գործիք՝
Ջութակ
Ուսման վայր՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Դասախոս(ներ)՝
Արտաշես Մկրտչյան, Ալիսա Արզումանյան
Շուշան Արևշատյան
Շուշան Արևշատյան
Գործիք՝
Դաշնամուր
Ուսման վայր՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Դասախոս(ներ)՝
Վաղարշակ Հարությունյան, Ալիսա Արզումանյան
Կենսագրություն՝
Շուշան Արևշատյանի հետ միասին նվագում ենք 14 տարեկանից։ Ունենք փորձ կամերային երաժշտության, դուետների և տրիոների կատարման ոլորտում։
Դուետներ – Յ.Ս. Բախ՝ Ջութակի սոնատ №1, Է. Գրիգ՝ Ջութակի սոնատ №2, Կ. Խաչատրյան՝ Ջութակի սոնատ (I մաս), Ս. Պրոկոֆև՝ Ջութակի սոնատ №2, Կ. Դեբյուսի՝ Ջութակի սոնատ, Վ.Ա. Մոցարտ՝ Ջութակի սոնատ №26, Ֆ. Պուլենկ՝ Ջութակի սոնատ։ Տրիոներ – Վ.Ա. Մոցարտ՝ Դաշնամուրային տրիո KV548, Ս. Ռախմանինով՝ Trio élégiaque №1, Լ. վան Բեթհովեն՝ Դաշնամուրային տրիո №4, Դ. Շոստակովիչ՝ Դաշնամուրային տրիո №1։
Ռուբեն Կոզին
Ռուբեն Կոզին
Գործիք՝
Դաշնամուր
Ուսման վայր՝
Մոսկվայի Չայկովսկու անվան Պետական Կոնսերվատորիա
Դասախոս(ներ)՝
Նատալյա Տրուլ