ՄԵՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԿԻԹԱՌԱՀԱՐՆԵՐ ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ և ՀԵՆՐԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԵՏ

Ուրախ ենք տեղեկացնել մեր շարունակական կրթական ճամփորդությունների վերջին նորությունները. 2023 թվականի նոյեմբերի 30-ին հայ դասական կիթառահարներ Վահան Սարգսյանը և Հենրիկ Մելիքյանը մեկնեցին Հրազդանի երաժշտական դպրոց, որտեղ հանդես եկան և ոգեշնչող վարպետության դասեր անցկացրին ութ երիտասարդ երաժիշտների համար, ովքեր կատարեցին Մատեո Կարկասիի, Իսահակ Ալբենիսի, լ.վան Բեթհովենի, Ֆրանցիսկո Տարեգայի, Ալեքսանդր Իվանով-Կրամսկոյի, Խոսե Ֆերերի և Վիսենտե Գոմեսի ստեղծագործությունները:
Ուրախ ենք սկսել մեր համագործակցությունը Կոտայքի Հրազդան երաժշտական դպրոցի հետ:
Հետևեք առաջիկա իրադարձություններին, քանի որ մենք շարունակում ենք նոր և հետաքրքիր երաժշտական փորձառություններ բերել տարբեր տարածաշրջաններ: Ձեր աջակցությունը հնարավոր է դարձնում այս նախաձեռնությունները. Յուրաքանչյուր փոքր նվիրատվություն հսկայական տարբերություն է ստեղծում: