ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՔԱՐՏԵԶ

Եկեք միավորենք մեր ուժերը և օգնենք ստեղծել կայուն և արդյունավետ աջակցության համակարգ և համաշխարհային հարթակ հայ արվեստագետների համար, ինչպես նաև զարգացնենք ենթակառուցվածքներ Հայաստանում արվեստի համար:


ԸՆՏՐԵՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

head_img1

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ
ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրեք ազդեցիկ միջոցառում կամ ամբողջական ծրագիր, որը մեծ արձագանք կունենա ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

head_img2

ԱՆՀԱՏԱԿԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կատարեք նպատակային նվիրատվություն, ունենալով անհատական ազդեցություն, և խթանեք արվեստի զարգացումը։

head_img3

ԴԱՐՁԵՔ ԿԱՄԱՎՈՐ ԵՎ ԿԻՍՎԵՔ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՄԲ
Ներգրավվեք մեր ծրագրերում անհատապես կամ թմով՝ կիսվելով ձեր հմտություններով, ժամանակով և/կամ կապերով։

ՄԵԶ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1

ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հարմարեցված գործընկերության փաթեթներ, որոնք համընկնում են ձեր հետաքրքրությունների, բրենդի արժեքների և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության պրոֆիլի հետ։

2

ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄ Մենք խթանում ենք ձեր բրենդի ճանաչելիությունը՝ ձեր լոգոն ընդգրկելով միջոցառումների նյութերում, մեր կայքում, թվային մեդիայում և տեղեկագրերում, ինչպես նաև փոխադարձ գովազդի միջոցով։

3

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Ձեր ուղղակի աջակցությունը կրթական նախաձեռնություններին վկայում է, որ դուք գիտակցում եք մշակութային հարստացման և արվեստի զարգացման կարևորությունը։

4

ԲԱՑԱՌԻԿ ՄՈՏԵՑՈՒՄ Համերգների և մշակութային միջոցառումների հրավերներ, ինչպես նաև հաղորդակցության հնարավորություն միջազգային արվեստագետների և մշակութային առաջնորդների հետ։

Ընդհանուր եզրեր գտնելու լավագույն միջոցը մշակույթն է

Ծանոթացեք մեր ընթացիկ ծրագրերին և նախաձեռնություններին կամ անմիջական կապ հաստատեք մեզ հետ partners@primavera-foundation.am էլ․ հասցեով՝ քննարկելու անհատականացված գործընկերության հնարավորությունները։
Միասին մենք կարող ենք ունենալ երկարատև մշակութային ազդեցություն։

ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆԵՐԲԵՌՆԵԼ ՈՐՊԵՍ PDF

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ
ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ

ԴԻՏԵԼ

Կրթական ակադեմիա:
Գեղարվեստական ուսուցման ծրագիր Երևանում և Հայաստանի մարզերում

Արվեստի Ուսումնական Ծրագիրը կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է հայտնաբերել և խթանել Հայաստանի ամենահեռանկարային երաժիշտներին։ Յուրաքանչյուր նոր ծրագիր ստեղծվում է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համագործակցության արդյունքում՝ պատրաստելու այնպիսի բարձրակարգ երաժիշտներ, ովքեր կկարողանան ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում։

Ծրագիրն ընդգրկում է լայնածավալ կրթական միջոցառումներ՝ ուղղված մասնագիտական հմտությունների կատարելագործմանը նշված ոլորտներում՝ դասական կիթառ, դաշնամուր, ջութակ, թավջութակ, կամերային երաժշտություն և դիրիժորություն։ Դասընթացների արդյունքում ստեղծվում են կրթական տեսանյութեր, որոնք հասանելի են բոլորին։

Հիմնական Առավելություններ

  • Համաշխարհային մակարդակի մենթորներ. Ծրագիրը ղեկավարվում է հայտնի երաժիշտներից՝ այդ թվում Մաքսիմիլիան Սիմոնի (ջութակ, Գերմանիա), Դմիտրի Մասլեևի (դաշնամուր, Ռուսաստան), և Իրինա Կրասոտինայի (կամերային երաժշտություն) կողմից։
  • Մշակութային ազդեցություն. Ծրագիրը հիմնվում է հայկական երաժշտական ժառանգության վրա և պատրաստում է երիտասարդ տաղանդներին՝ փայլելու համաշխարհային բեմերում։
  • Մատչելիություն. Վարպետաց դասերը տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին անվճար։
  • Ռեսուրսների հասանելիություն. Տեսաձայնագրված կրթական նյութերը հասանելի են բոլորին

Ծրագրի Կառուցվածքը

  • Ժամանակացույց. Տարեկան՝ Սեպտեմբերից Հուլիս
  • Վայր. Երևանում և Հայաստանի մարզերում (առկա և առցանց ձևաչափերով)
  • Ովքեր կարող են մասնակցել. Բաց է հայ երիտասարդ արվեստագետների և ուսուցիչների համար
  • Արժեք. ՀՀ քաղաքացիների համար անվճար

Գործընկերության Առավելություններ Ծրագրին աջակցող գործընկերներն անմիջականորեն ներդրում են կատարում հայ երիտասարդ արվեստագետների զարգացման մեջ՝ հնարավորություն տալով նրանց լիովին բացահայտել իրենց ներուժը և շարունակել Հայաստանի հարուստ երաժշտական ավանդույթները։ Համագործակցության հնարավորությունները ներառում են միջոցառումների համատեղ կազմակերպում, հովանավորություն և տեղեկատվական տարածում՝ առավելագույն ազդեցությունն ապահովելու նպատակով։

Մանրամասն տեղեկությունների և գրանցման համար այցելեք ՍՊԱՍՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ մեր կայքում։

Միացեք մեզ՝ հայկական դասական երաժշտության ապագայի վրա երկարատև ազդեցություն ունենալու համար։

ՆԱԽԱԳԻԾԸ ԱՌԱՅՍՕՐ

Ծանոթացեք ծրագրի անհավանական ճանապարհին՝ դիտելով նախորդ տարիների թողարկումները։

Հայ երաժիշտներ հայ համայնքների համար

Հայ երաժիշտները՝ հայ համայնքների համար նախագիծը նպատակ ունի տարածել դասական երաժշտությունը Հայաստանի ողջ տարածքում՝ ուրախություն և հոգևոր աջակցություն տրամադրելով համայնքներին, հատկապես՝ Արցախից տեղահանված միգրանտներին և այն մարդկանց, ովքեր աջակցել են նրանց։

Հիմնական Առավելություններ

  • Մշակութային հարստացում․ Ծրագիրը կապում է երաժիշտներին համայնքների հետ և խթանում է հայկական երաժշտական ավանդույթները։
  • Տեղային համագործակցություններ․ Համատեղ ելույթներ տեղի երաժիշտների մասնակցությամբ։
  • Կրթական հնարավորություններ․ Արվեստագետները նաև կարդում են դասախոսություններ, անցկացնում վարպետաց դասեր և վորքշոփեր։
  • Համայնքային կապեր․ Ձևավորվում են ամուր հարաբերություններ տեղի և հրավիրված երաժիշտների միջև։
  • Ռեսուրսների հասանելիություն․ Նպաստում է երաժշտական ստեղծագործությունների և նոր երգացանկի տարածմանը։

Ծրագրի կառուցվածք

  • Ժամանակացույց․ 2025 թ․ նախատեսված են չորս շրջագայություններ՝ երկու այց Սյունիք, մեկ՝ Տավուշ և մյուսը՝ այլ մարզ։
  • Կատարողներ․ Սոլո կատարողներ, դուետներ և տրիոներ։
  • Փաստագրում․ Ամեն շրջագայության ժամանակ ուղեկցում է տեսագրող, ծրագրի ավարտին պատրաստվում է ամփոփիչ զեկույց։

Առանձնահատկություններ

1. Երգացանկի ձևավորում․ Անհատականացված առաջարկներ և երաժշտական գործերի նոտագրության անվճար տրամադրում։

2. Համայնքային ներգրավվածություն․ Տեղական արտադրություն և գովազդ։

3. Հանրային կապերի աջակցություն․ Թիրախային գովազդ ամբողջ Հայաստանի տարածքում։
 

Մեծ եզրափակիչ․ Ծրագիրն ավարտվում է գալա համերգով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որտեղ ներկայացվում են շրջագայության կարևոր պահերը, ելույթ են ունենում մասնակցող երաժիշտները և Հայաստանի մարզերից լավագույն երիտասարդ տաղանդները։

Առաջին շրջագայության հաջողություն. Ոգեշնչված 2024 թվականին Սյունիքում կայացած դասական կիթառի շրջագայությունից՝ այս ծրագիրը հիմնվում է դրա ապացուցված ազդեցության վրա՝ խթանելով նոր կապեր և ցույց տալով երաժշտության փոխակերպող ուժը:

ՆԱԽԱԳԻԾԸ ԱՌԱՅՍՕՐ

Ծանոթացեք ծրագրի ճանապարհին՝ դիտելով նախորդ տարիների թողարկումները։

 

Աջակցեք «Հայ երաժիշտները՝ հայ համայնքների համար» ծրագրին և օգնեք ոգեշնչել հայ երաժիշտների նոր սերնդին։

Կամերային երաժշտության դպրոց

ՀԵՂԻՆԱԿ ՝ ՊՐՈՖԵՍՈՐ
ԻՐԻՆԱ ԿՐԱՍՈՏԻՆԱ

գտնվելու վայրը:

Երևան

արժեքը:

Անվճար ՀՀ քաղաքացիների համար

Անսամբլը անգնահատելի գործիք է բեմում համագործակցել և հաղորդակցվել սովորելու համար, քանի որ այն օգնում է երիտասարդ երաժիշտներին հաստատել փոխադարձ վստահություն և փոխըմբռնում, զարգացնել սոցիալական կապեր և կառուցել նոր ընկերություններ: Ամառային դպրոցի ձևաչափը ապահովում է անվտանգ և համագործակցային միջավայր երաժիշտների համար՝ կատարելագործելու իրենց հմտությունները և ուսումնասիրելու կամերային անսամբլի երգացանկը, ապագա համագործակցությունների համար՝ մասնագետ երաժիշտների ղեկավարությամբ: Բացի այդ, սա նաև հնարավորություն է այն երաժիշտների համար, ովքեր չեն հետապնդում մենակատարի կարիերա, սակայն ցանկանում են բեմական փորձ ձեռք բերել և աշխատել երաժշտական արվեստի կարիերայի ուղղությամբ: Մենք պլանավորում ենք դպրոցը անցկացնել տարին մեկ անգամ:

Հիմնական առավելություններ

  1. Բաց հայտարարված ընդունելություն, թեկնածուների ընտրություն – անսամբլների ձևավորում
  2. Վեցօրյա վորքշոփ պրոֆեսոր Կրասոտինայի հետ՝ կատարողական հմտությունները բարելավելու և նշանակված ստեղծագործությունների վրա աշխատելու համար
  3. Եզրափակիչ համերգ ժյուրիի և հանդիսատեսի առջև

Ծրագրի կառուցվածք

  • Հիմնվելով ժյուրիի եզրակացության վրա՝ անսամբլի ներուժի վերաբերյալ, «Պրիմավերա» հիմնադրամը կարող է նոր անսամբլներից մեկին հնարավորություն տալ ելույթ ունենալու Հայաստանի մարզերում՝ անվճար հանրային ելույթների շարքով:
  • Իրինա Կրասոտինայի կամերային անսամբլի ուսումնական ձեռնարկի հայերեն հրատարակություն:

ԻՐԻՆԱ ԿՐԱՍՈՏԻՆԱ

Պրոֆեսոր, Մոսկվայի պետական կոնսերվատորիա, արվեստի պատմության դոկտոր, իսպանական երաժշտության մագիստրոս

Իրինա Կրասոտինան ղեկավարում է Հիմնադրամի կամերային երաժշտության կրթական ակադեմիան և պարբերաբար ելույթներ է ունենում Ռուսաստանում և արտերկրում: Նա պրոֆեսոր է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, ունի արվեստի պատմության դոկտորի աստիճան և իսպանական երաժշտության մագիստրոսի աստիճան: Նրա ուսանողները մասնակցել և հաղթել են Ռուսաստանում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում անցկացվող հեղինակավոր մրցույթներում: Նա նաև 18 ուսումնական ձեռնարկների և գրքույկների հեղինակ է՝ նվիրված անսամբլային կատարողությանը, իսպանական երաժշտությանը, ինչպես նաև Կամերային Անսամբլի համալսարանական ծրագրերի նյութերին:

ՆԱԽԱԳԻԾԸ ԱՌԱՅՍՕՐ

Ծանոթացեք ծրագրի անհավանական ճանապարհին՝ դիտելով նախորդ տարիների թողարկումները։

Աջակցեք «Հայ երաժիշտները՝ հայ համայնքների համար» ծրագրին և օգնեք ոգեշնչել հայ երաժիշտների նոր սերնդին։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԴԻՏԵԼ

Դիրիժորական ակադեմիան հնարավորություն է երիտասարդ սկսնակ դիրիժորների համար՝ կատարելագործելու իրենց հմտությունները աշխարհի առաջատար դիրիժորներից մեկի՝ մաեստրո Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ:

Հայաստանը տարին մեկ անգամ եզակի հնարավորություն ունի հյուրընկալելու մաեստրո Վասիլի Պետրենկոյի Դիրիժորական ակադեմիան:

Ակադեմիան աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ դիրիժորներ է բերում Հայաստան՝ ուշադրության կենտրոնում պահելով Երևանը ինչպես դասական երաժշտության սիրահարների, այնպես էլ երաժշտական մասնագետների համար:

Հնգօրյա կրթական ուղին եզրափակվում է գալա համերգով Երևանում, որի ընթացքում Դիրիժորական ակադեմիայի հաջողակ ուսանողները բեմ են բարձրանում հենց մաեստրո Պետրենկոյի հետ:

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է.

  • Հինգ օր շարունակ՝ անձամբ իրականացվող վորքշոփեր Երևանում՝ հաջողությամբ ընտրված մասնակիցների համար
  • Ինտենսիվ ուսումնական ծրագիր՝ ուղղված դիրիժորի մասնագիտական կարիերայի համար անհրաժեշտ գործիքակազմի և հմտությունների կատարելագործմանը
  • Գալա համերգ Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում՝ ներկայացնելով Ակադեմիայի ընթացիկ մասնակիցներին և մաեստրո Պետրենկոյին:

ՆԱԽԱԳԻԾԸ ԱՌԱՅՍՕՐ

Ծանոթացեք ծրագրի ճանապարհին՝ դիտելով նախորդ տարիների թողարկումները։

Ձայնագրություններ և միջազգային թողարկումներ
հայ երաժիշտների համար

Հայկական երաժշտության և արվեստագետների համաշխարհային հասանելիության ապահովում բոլոր խոշոր հոսքային հարթակներով: Սկսնակ արվեստագետների կարիերայի աջակցություն՝ ձայնագրությունների սեանսների կազմակերպմամբ և դեմո ձայնագրությունների ստեղծմամբ:

Ծրագիրը ներառում է կրթական գործունեությունների լայն շրջանակ, որոնք ուղղված են արվեստի հմտությունների կատարելագործմանը՝ դասական կիթառ, դաշնամուր, ջութակ, թավջութակ, կամերային երաժշտություն և դիրիժորություն, որոնք արդյունքում տրամադրում են կրթական տեսանյութեր՝ հասանելի բոլորին:

Հիմնական առավելություններ

  • Համաշխարհային հասանելիություն և տեսանելիություն․ Հայ երաժիշտների կողմից ստեղծված և/կամ կատարված երաժշտությունը հասանելի է դառնում և խթանվում է ամբողջ աշխարհում բոլոր խոշոր հոսքային հարթակներով, ներառյալ Spotify, Apple Music, YouTube և այլն:
  • Մոտիվացիա՝ հետազոտելու, ներկայացնելու և ձայնագրելու համար. Իրենց արժանի ճանաչումը ստանալու և զարգանալու համար երաժիշտներին անհրաժեշտ են շարունակական նոր հնարավորություններ ձայնագրելու և թողարկելու համար։
  • Կրթություն երաժշտության ձայնագրման, արտադրության և մարքեթինգի ոլորտներում․ Ձայնագրությունների սեանսների և ձայնային ինժեներների ու արվեստագետների համար նախատեսված վորքշոփերի համադրությունը բազմակողմանի ազդեցություն է ունենում արվեստագետների մասնագիտական հմտությունների վրա՝ սկսած ալբոմի ծրագրավորումից, ձայնագրությունից և պրոդյուսինգից մինչև խթանում և մարքեթինգ:

ԱՄՍԱԹՎԵՐ

  • Տարեկան
  • Ծրագրի մեկնարկ՝ 2024/25 ուսումնական տարի

Ծրագրի կառուցվածք

  • Տարեկան մրցույթներ երկու կարգերում՝ ճանաչված հայ արվեստագետներ և երիտասարդ հայ արվեստագետներ
  • Ալբոմ և/կամ սինգլ թողարկումներ նախորդ տարվա հաղթողների համար
  • Վորքշոփ հայ արվեստագետների համար՝ «Երաժշտության արտադրության հիմնական սկզբունքները և դասական երաժշտության ոլորտը»
  • Խորքային անհատական վարպետության դասեր ձայնագրող ինժեներների համար և վորքշոփեր հայ երաժշտության ուսուցիչների համար
  • Առցանց գալա համերգ անվանակարգված մասնակիցների և մրցանակաբաշխություն հաղթողների համար

ՎԱՅՐ

  • Ալբոմների և սինգլների համաշխարհային թվային տարածում և խթանում
  • Առցանց գալա համերգ անվանակարգված մասնակիցների և մրցանակաբաշխություն հաղթողների համար
  • Ձայնագրման սեանսներ Երևանում

Գործընկերներն ու նվիրատուները կարող են մեծացնել իրենց տեսանելիությունը և հասնել նպատակային արդյունքների համաշխարհային հայկական սփյուռքում և դրանից դուրս:

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

ԴԻՏԵԼ

Տեսադասընթաց

Կամերային երաժշտության վարպետության դասեր ուսուցիչների համար պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի հետ

ՀԵՂԻՆԱԿ՝

Իրինա Կրասոտինա
Պրոֆեսոր, Մոսկվայի Պետական կոնսերվատորիա
արվեստի պատմության դոկտոր,, իսպանական երաժշտության մագիստրոս

ԼԵԶՈՒ՝

Ռուսերեն՝ հայերեն ենթագրերով

Անսամբլային փորձն ու կատարողականությունը անգնահատելի գործիքներ են երաժշտի արվեստական զարգացման համար, քանի որ դրանք խթանում են բեմում համագործակցությունը և հաղորդակցումը, ստեղծում են փոխադարձ վստահություն և ըմբռնում, ինչպես նաև հարստացնում սոցիալական ու մասնագիտական կապերն ու ընկերությունները։

Այս տեսադասը լրացնում է կամերային երաժշտության տարեկան ծրագիրը և նախատեսված է որպես լրացուցիչ նյութ թե՛ առկա ուսուցման, և թե՛ Հայաստանի հեռավար երաժշտական հաստատությունների համար՝ տրամադրելով խորհրդատվություն և ուղեցույց։

Այլ տեսադասեր Իրինա Կրասոտինայի հետ․

Տեսադասընթաց

Մտավոր սեփականության իրավունքները Մարիամ Էլիբեկյանի հետ

ՀԵՂԻՆԱԿ՝

Մարիամ Էլիբեկյան
KeyStone գործընկեր

ԼԵԶՈՒ՝

Հայերեն՝ անգլերեն ենթագրերով

Հիմնարար դասընթաց, որի նպատակն է օգնել արվեստագետներին հասկանալ իրենց մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ հիմնական հասկացությունները և տիրապետել պրակտիկ գործիքներին։

Տեսանյութերից յուրաքանչյուրը նվիրված է որևէ գործնական թեմայի՝ սկավառակի ձայնագրում և թողարկում, երաժշտական պատվերներ, համերգների և ցուցահանդեսների կազմակերպում։ Դրանք ուղղված են աջակցելու կատարողներին, կոմպոզիտորներին, նկարիչներին ու այլ արվեստագետներին՝ հեղինակային և հարակից իրավունքների գիտակցման միջոցով իրենց աշխատանքը պաշտպանելուն։

  • Աջակցություն տեղական ստեղծագործողներին․ Տեսանյութերը ներկայացվում են հայերեն լեզվով՝ հնարավորություն տալով տեղացիներին պաշտպանել իրենց աշխատանքը ապօրինի օգտագործումից և խթանելով ուժեղ ու առողջ ստեղծագործական տնտեսություն։
  • Մշակութային պահպանություն և նորարարություն․ Շարքը ոչ միայն անհատական իրավունքների պաշտպանության մասին է, այլ նաև նպաստում է հայկական մշակույթի ավելի լայն պահպանմանը։
  • Իրավական փորձառություն տեղական համատեքստում․ Տեսանյութերը ներկայացվում են փորձառու հայ մասնագետների կողմից՝ առաջարկելով ճշգրիտ և կիրառելի խորհրդատվություն՝ համապատասխան Հայաստանի օրենսդրությանը, ինչը նրանց դարձնում է ուղղակիորեն կիրառելի և համապատասխան հայ ստեղծագործողների համար:
  • Երկարաժամկետ կայունություն․ Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ոչ միայն անհատական տեղեկացվածությունը արվեստագետների հնարավոր եկամուտների աղբյուրների մասին, այլև ընդգծել մտավոր սեփականության իրավունքների կարևոր դերը թվային և ստեղծագործական տնտեսության մեջ։

Երաժշտական կրթությունը հասանելի դարձնելով բոլորին

Մենք հանձնառու ենք բարձրորակ երաժշտական կրթությունը հասանելի դարձնել բոլորին, հատկապես երիտասարդ հայ երաժիշտներին։ Ահա թե ինչու մենք ոչ միայն նկարահանում ենք մեր ուսուցողական տեսահոլովակները, այլ նաև ապահովում ենք ենթագրեր՝ նյութերը ավելի լայն լսարանի համար հասանելի դարձնելու նպատակով։

Դուք կարող եք ինքներդ նպաստել այս նախագծին՝ ընտրելով այն տեսաշարը, որը ձեզ ամենաշատն է հետաքրքրում․

  • Արտավազդ Փելեշյանի կյանքը՝ Էդուարդ Այանյանի կողմից
    Լեզու՝ ռուսերեն
    Պահանջվող ենթագրեր՝ հայերեն, անգլերեն
  • Հայաստան․ մշակույթի ուղին՝ Էդուարդ Այանյանի կողմից
    Լեզու՝ ռուսերեն
    Պահանջվող ենթագրեր՝ հայերեն, անգլերեն
    Հղում՝ https://tinyurl.com/yeyn8zru
  • Մտավոր սեփականության իրավունքներ՝ Մարիամ Էլիբեկյանի հետ
    Լեզու՝ հայերեն
    Պահանջվող ենթագրեր՝ անգլերեն
  • Կամերային երաժշտություն՝ Իրինա Կրասոտինայի հետ
    Լեզու՝ ռուսերեն
    Պահանջվող ենթագրեր՝ հայերեն, անգլերեն
    Հղում՝ https://tinyurl.com/mrwzy7p4

Ձեռնարկ Իրինա Կրասոտինայի կամերային անսամբլի ուսուցիչների համար Հայկական հրատարակություն

Մեր նպատակն է հայերենով հրատարակել պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի <Կամերային անսամբլի գործիքակազմը> ձեռնարկը։ Այս ուղեցույցը ներառում է մեթոդական ցուցումներ, երգացանկի ընտրության խորհուրդներ, ուսանողական անսամբլների հետ աշխատանքի վերաբերյալ խորհուրդներ, ինչպես նաև դասավանդման մեթոդների և գործելակերպերի համառոտ անդրադարձ։

Երաժշտական անսամբլը անփոխարինելի գործիք է երաժիշտների համար՝ բեմում համատեղ աշխատանքի, փոխադարձ վստահության ստեղծման, սոցիալական կապերի ձևավորման և ընկերությունների ամրապնդման նպատակով։

Ձեռնարկը նախատեսված է աջակցելու և խորհրդատվություն տրամադրելու կամերային անսամբլի դասավանդողներին՝ ամբողջ Հայաստանում։

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ՝

  • Կամերային անսամբլի կատարողականության դասախոսներ՝ մանկավարժական բուհերում և քոլեջներում
  • Բարձր որակավորման դասընթացների ուսանողներ

ԱՄՍԱԹԻՎ՝ 2025

ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՏՊԱՔԱՆԱԿ՝ 300 օրինակ

Ջութակ նվագելու ձեռնարկ. Կառլ ֆլեշ-ջութակ նվագելու արվեստը Հայկական հրատարակություն

Սա խոշորածավալ նախաձեռնություն է՝ նախատեսված Կարլ Ֆլեշի աշխատության հայերեն թարգմանությանը՝ ուսուցիչների և ուսանողների համար։ Գիրքը ընդգրկում է հսկայական նյութ՝ կեցվածք, ձախ ձեռքի աշխատանք (պոզիցիաներ և մատների դիրքեր), վիբրատո, աղեղահարություն (ներառելով բոլոր հարվածների տեսակները), ձայնագոյացում, երաժշտական հիշողություն և ավելին։ Այն ներառում է երաժշտական օրինակներ մեծ վարպետների ստեղծագործություններից, ձեռքի դիագրամներ և աղյուսակներ՝ աղեղահարության և մատադրման նշաններով։

Հայ ուսուցիչները քաջածանոթ են Կարլ Ֆլեշի աշխատանքին։ Այն տպագրվել էր ռուսերենով Խորհրդային Միության տարիներին։ Այժմ մեր նպատակն է թողարկել հայերեն հրատարակությունը՝ համագործակցելով գերմանական Ries & Erler հրատարակչության հետ։

ԻՆՉՈՒ Է ԱՅՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ

  • Հայաստանում յուրաքանչյուր տարի ջութակ է սովորում շուրջ 1500 աշակերտ, որոնց դասավանդում են հարյուրավոր ուսուցիչներ
  • Ուսուցիչներն ու ուսանողները ունեն ուղեցույցի կարիք իրենց մայրենի լեզվով

ԱՄՍԱԹԻՎ. 2025 թ․ ամառ

ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՊԱՔԱՆԱԿ․ 500 օրինակ

ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ

ԴԻՏԵԼ

Դաշնամուրի վերանորոգման և թյունինգի ուսուցման ծրագիր

Հայաստանի յուրաքանչյուր ութերորդ բնակիչ որևէ ձևով առնչվում է երաժշտական կրթական համակարգին՝ լինի ուսանող, ուսուցիչ, ծնող, ուսանողի հարազատ, թե հանդիսատես։ Մոտ 20,000 ուսանող երաժշտություն է սովորում երաժշտական դպրոցներում, մշակույթի կենտրոններում, քոլեջներում և կոնսերվատորիաներում։ Ավելի քան 5,000 ուսուցիչ ամբողջ երկրում ներգրավված է երաժշտական կրթության ոլորտում։ Դաշնամուրը ամենահաճախ օգտագործվող գործիքն է երաժշտական կրթական գործընթացում, և յուրաքանչյուր ուսանող այն սովորում է որպես հիմնական կամ լրացուցիչ գործիք։

Primavera Foundation Armenia-ն նախաձեռնել է դաշնամուրների վերանորոգման և վերականգնման կրթական ծրագիր մշակելու և իրականացնելու գործընթաց, որպեսզի յուրաքանչյուր դաշնամուր կարողանա օգտագործվել և պահպանվել գործարկելի վիճակում՝ ի շահ երեխաների և նրանց ուսուցիչների։ Նոր դաշնամուրներ Հայաստան բերելուց առաջ անհրաժեշտ է նախապես ունենալ բավարար թվով պատրաստված մասնագետներ դաշնամուրների վերանորոգման և լարման համար՝ առնվազն երկու լարող յուրաքանչյուր մարզի համար։

ԺԱՄԿԵՏ՝ 3 տարի

ՎԱՅՐ՝ Կրթական մոդուլներ՝ Երևանում, վերանորոգման վորքշոփեր՝ Երևանում և Հայաստանի մարզերում

«Հայաստանի Պատկերները» միջազգային փառատոնը տևում է մեկից երեք օր և բացառիկ հնարավորություն է ընձեռում՝

  • Մշակութային խորը մխրճման՝ բացահայտելու այս հնագույն երկրի հարուստ մշակույթն ու ապշեցուցիչ պատմությունը
  • Տոնելու և ուսումնասիրելու հայ մշակույթի գեղեցկությունը
  • Աջակցելու հայ մշակութային ժառանգության գլոբալ ճանաչմանը և արժևորմանը

ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐ

ՕՐ 1
Դասական երաժշտության կատարում աշխարհահռչակ արտիստի կողմից՝ ընդգրկելով ինչպես հայկական, այնպես էլ միջազգային երգացանկ

ՕՐ 2
Հայաստանի և նրա ժողովրդի մասին վավերագրական ֆիլմի դիտում։ Դասախոսություն՝ հայ մշակույթի, պատմության և նրա գլոբալ ազդեցության վերաբերյալ։ Ավանդական հայկական երաժշտության երեկո

ՕՐ 3
Կամերային երաժշտության համերգ՝ ներկայացնելով կառուցվող մշակութային կամուրջները․ համագործակցություն հայ և տեղի երաժիշտների միջև

ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵL ԵՎ ԽՆԴՐԵL ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՓԱԿԵԼ

Ո՞ր նախաձեռնությունն է Ձեզ առավել հետաքրքրում

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ
    ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ

    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ
    ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

    ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

    ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ



    ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ