ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԻՐԻՆԱ ԿՐԱՍՈՏԻՆԱՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐևԱՆՈՒՄ

Պրիմավերա հիմնադրամի ակադեմիայի անսամբլային ծրագրի մեր համադրող, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր և իսպանական երաժշտության մագիստրոս Իրինա Կրասոտինան սեպտեմբերի 27–ին անցկացրեց կամերային երաժշտության գեղեցիկ և ոգեշնչող վարպետության դաս: Սկսնակ երաժիշտները կատարեցին Բեթհովենի թիվ 2, օպ. 5 սոլ մինոր թավջութակի սոնատը:
Իրինա Կրասոտինան իր վարպետության դասը շարունակեց “անսամբլային կատարման հիմնախնդիրները” թեմայով բովանդակալից դասախոսությամբ և կիսվեց իր գիտելիքներով “կամերային անսամբլ” առարկայի դասավանդման մեթոդիկայի և ուսանողներին տրվող հարցերի վերաբերյալ: