ԿՐԹԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արվեստի ուսումնական ծրագիրը կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է հայտնաբերել և խթանել Հայաստանի ամենահեռանկարային երաժիշտներին։ Յուրաքանչյուր ծրագիր իրականացվում է աշխարհահռչակ երաժիշտների հովանու ներքո՝ ստեղծելու բարձրակարգ երաժիշտներ, ովքեր կկարողանան ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում։ Ծրագիրը ներառում է կրթական բազմազան գործունեություն՝ կենտրոնացած ստեղծագործական զարգացման վրա, որի արդյունքում ստեղծվում են ուսուցողական տեսանյութեր՝ հասանելի բոլորին։
ՈԼՈՐՏՆԵՐ
Դաշնամուր | Դասական կիթառ | Ջութակ | Կամերային երաժշտություն | Դիրիժորություն
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման
համար խնդրում ենք այցելել
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ ՀԱՋՈՂԱԿ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Ծրագիրը նախատեսված է տաղանդավոր պատանիների և սկսնակների համար՝ Հայաստանից (պահանջվում է ՀՀ քաղաքացիություն)։
- Մասնակցությունը վարպետաց դասերին ակտիվ մասնակցի կարգավիճակով անվճար է բոլոր հաջողակ թեկնածուների համար։ Հաջողությամբ ընտրված մասնակիցը (և նրա օրինական ուղեկից ուսուցիչը) վարպետաց դասերին մասնակցելու համար ճանապարհորդում են սեփական միջոցներով։
Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում նմանատիպ ճանապարհորդության հետ կապված ծախսերի համար։
- Ծրագրին կարող են մասնակցել մենակատարներ և անսամբլների անդամներ, ովքեր ծնվել են 1999–2015 թթ․ (պահանջվում է տարիքային հաստատում)։
- Բոլոր դիմորդները պետք է ազատ տիրապետեն անգլերեն/ռուսերեն և հայերեն(մայրենի) լեզուներին։
- Լսարանին նույնպես թույլատրվում է ներկա լինել վարպետաց դասերին անվճար, սակայն պարտադիր գրանցմամբ։
ԲԱՑ ԾՐԱԳՐԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Բաց ծրագրերն ուղղված են սոցիալական, տեխնիկական, թվային և միջոցառումների կազմակերպման հմտությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են պատանի երաժիշտների ստեղծագործական աճի համար։ Ծրագրերը մշակվում և ղեկավարվում են հաջողակ արվեստագետների, պրոդյուսերների, մանկավարժների, թվային ոլորտի մասնագետների և բիզնեսի ներկայացուցիչների կողմից, ովքեր իրենց փորձով ապացուցում են, որ յուրաքանչյուր արվեստագետ կամ պրոդյուսեր անցնում է յուրահատուկ ճանապարհ իր կարիերայում։
ՈԼՈՐՏՆԵՐ
Մասնագիտական և անձնական հմտություններ երաժիշտների համար
Դասընթաց արվեստի պրոդյուսերների և մենեջերների համար
Թվային բեմահարթակ արվեստագետների համար
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման
համար խնդրում ենք այցելել
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ ՀԱՋՈՂԱԿ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Պրիմավերա հիմնադրամի ակադեմիայի բաց ծրագրերը անվճար են բոլորի համար։
- Հաջողությամբ ընտրված մասնակիցը (և նրա օրինական ուղեկից ուսուցիչը) վարպետաց դասերին մասնակցելու համար ճանապարհորդում են սեփական միջոցներով։ Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում նմանատիպ ճանապարհորդության հետ կապված ծախսերի համար։
- Բոլոր դիմորդները պետք է ազատ տիրապետեն անգլերեն/ռուսերեն և հայերեն(մայրենի) լեզուներին։
- Լսարանին նույնպես թույլատրվում է ներկա լինել վարպետաց դասերին անվճար, սակայն պարտադիր գրանցմամբ։ Խնդրում ենք ուսումնասիրել միջոցառման մանրամասները՝ գրանցման համար։
ԱՌՑԱՆՑ ՆՅՈՒԹԵՐ
ՏԵՍԱՅՆՅՈՒԹԵՐ
Դաշնամուր
Վարպետության դասեր
Գեղարվեստական խորհուրդ
Դասական կիթառ
Վարպետության դասեր
Դասեր
Ջութակ
Վարպետության դասեր
Գեղարվեստական խորհուրդ
Կամերային երաժշտություն
Գաղափարներ
ԵԼՈՒՅԹՆԵՐ
ՇՈՒՏՈՎ
ՏԵՍԱԴԱՍ․ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՄԱՐԻԱՄ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ՀԵՏ
PDF-ներ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրինա Կրասոտինա
Կամերային անսամբլ։ Ձեռնարկ դասախոսների համար։
Հայերեն տարբերակ
ՇՈՒՏՈՎ
Մեր նպատակն է հրապարակել պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի կամերային անսամբլի ձեռնարկը հայերեն։ Մեթոդական ուղեցույցները, երգացանկի մասին խորհուրդները, աշակերտական անսամբլների հետ աշխատանքի կազմակերպման առաջարկությունները և դասավանդման մեթոդների ու պրակտիկաների ընդհանուր նկարագրությունը կդառնան գիտելիքների աղբյուր այս ոլորտում։
Երաժշտական անսամբլը անգնահատելի գործիք է բեմում համագործակցել սովորելու, փոխադարձ վստահություն ձևավորելու, սոցիալական կապեր և ընկերություններ ստեղծելու համար։
Ձեռնարկը աջակցություն և խորհուրդներ է տրամադրում կամերային անսամբլների դասախոսներին Հայաստանի ողջ տարածքում։
Կարլ Ֆլեշ
Ջութակ նվագելու արվեստը։ Ջութակի դասավանդման ձեռնարկ։
Հայերեն տարբերակ
ՇՈՒՏՈՎ
Սա խոշորածավալ նախաձեռնություն է՝ նախատեսված Կարլ Ֆլեշի աշխատության հայերեն թարգմանությանը՝ ուսուցիչների և ուսանողների համար։ Գիրքը ընդգրկում է հսկայական նյութ՝ կեցվածք, ձախ ձեռքի աշխատանք (պոզիցիաներ և մատների դիրքեր), վիբրատո, աղեղահարություն (ներառելով բոլոր հարվածների տեսակները), ձայնագոյացում, երաժշտական հիշողություն և այլն։ Գիրքը ներառում է երաժշտական օրինակներ մեծ վարպետների ստեղծագործություններից, ձեռքի դիագրամներ և աղյուսակներ՝ աղեղահարության և մատադրման նշաններով։
Հայ ուսուցիչները քաջածանոթ են Կարլ Ֆլեշի աշխատանքին։ Այն տպագրվել էր ռուսերենով Խորհրդային Միության տարիներին։ Այժմ մեր նպատակն է թողարկել հայերեն հրատարակությունը՝ համագործակցելով գերմանական Ries & Erler հրատարակչության հետ։
ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ
ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին նախագիծը նպատակ ունի տարածել դասական երաժշտությունը Հայաստանի ողջ տարածքում՝ ուրախություն և հոգևոր աջակցություն տրամադրելով համայնքներին, հատկապես՝ Արցախից տեղահանված միգրանտներին և այն մարդկանց, ովքեր աջակցել են նրանց։
Հիմնական Առավելություններ
- Մշակութային հարստացում․ Ծրագիրը կապում է երաժիշտներին համայնքների հետ և խթանում է հայկական երաժշտական ավանդույթները։
- Տեղային համագործակցություններ․ Համատեղ ելույթներ տեղի երաժիշտների մասնակցությամբ։
- Կրթական հնարավորություններ․ Արվեստագետները նաև կարդում են դասախոսություններ, անցկացնում վարպետաց դասեր և վորքշոփեր։
- Համայնքային կապեր․ Ձևավորվում են ամուր հարաբերություններ տեղի և հրավիրված երաժիշտների միջև։
- Ռեսուրսների հասանելիություն․ Նպաստում է երաժշտական ստեղծագործությունների և նոր երգացանկի տարածմանը։
Ծրագրի կառուցվածք
- Ժամանակացույց․ 2025 թ․ նախատեսված են չորս շրջագայություններ՝ երկու այց Սյունիք, մեկ՝ Տավուշ և մյուսը՝ այլ մարզ։
- Կատարողներ․ Մենակատարներ, դուետներ և տրիոներ։
- Փաստաթղթեր: Ամեն շրջագայության ժամանակ ուղեկցում է տեսագրող, ծրագրի ավարտին պատրաստվում է ամփոփիչ զեկույց։
Առանձնահատկություններ
1. Երգացանկի ձևավորում․ Անհատականացված առաջարկներ և երաժշտական գործերի նոտագրության անվճար տրամադրում։
2. Համայնքային ներգրավվածություն․ Տեղական արտադրություն և գովազդ։
3. Հանրային կապերի աջակցություն․ Թիրախային գովազդ ամբողջ Հայաստանի տարածքում։
Մեծ եզրափակիչ․ Ծրագիրն ավարտվում է գալա համերգով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որտեղ ներկայացվում են շրջագայության կարևոր պահերը, ելույթ են ունենում մասնակցող երաժիշտները և Հայաստանի մարզերից լավագույն երիտասարդ տաղանդները։
Առաջին շրջագայության հաջողություն. Ոգեշնչված 2024 թվականին Սյունիքում կայացած դասական կիթառի շրջագայությունից՝ այս ծրագիրը հիմնվում է դրա ապացուցված ազդեցության վրա՝ խթանելով նոր կապեր և ցույց տալով երաժշտության փոխակերպող ուժը:
ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԺՇՄՇՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ՊՐՈՖԵՍՈՐ ԻՐԻՆԱ ԿՐԱՍՈՏԻՆԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ
Կամերային երաժշտություն
Ամառային դպրոց
ՀԵՂԻՆԱԿ ՝ ՊՐՈՖԵՍՈՐ
Իրինա Կրասոտինա
գտնվելու վայրը.
Երևան
ծախսեր.
Անվճար ՀՀ քաղաքացիների համար
Անսամբլը անգնահատելի գործիք է երիտասարդ երաժիշտների համար՝ բեմում համագործակցել և հաղորդակցվել սովորելու, փոխադարձ վստահություն և փոխըմբռնում հաստատելու, սոցիալական կապեր ստեղծելու և նոր ընկերություններ կառուցելու համար: Ամառային դպրոցի ձևաչափը ապահովում է անվտանգ և համագործակցային միջավայր երաժիշտների համար՝ կատարելագործելու իրենց հմտությունները և ուսումնասիրելու կամերային անսամբլի երգացանկը, ապագա համագործակցությունների համար՝ մասնագետ երաժիշտների ղեկավարությամբ: Բացի այդ, սա նաև հնարավորություն է այն երաժիշտների համար, ովքեր չեն հետապնդում մենակատարի կարիերա, սակայն ցանկանում են բեմական փորձ ձեռք բերել և աշխատել երաժշտական արվեստի կարիերայի ուղղությամբ: Մենք պլանավորում ենք դպրոցը անցկացնել տարին մեկ անգամ:
Հիմնական առավելություններ
- Դիմումների հավաքագրում բաց մրցույթի միջոցով, թեկնածուների ընտրություն – անսամբլների ձևավորում
- Վեցօրյա վորքշոփ պրոֆեսոր Կրասոտինայի հետ՝ կատարողական հմտությունները վարժեցնելու և նշանակված ստեղծագործությունների վրա աշխատելու համար
- Եզրափակիչ համերգ ժյուրիի և հանդիսատեսի առջև
Ծրագրի կառուցվածք
- Հիմնվելով ժյուրիի եզրակացության վրա՝ անսամբլի ներուժի վերաբերյալ, «Պրիմավերա» հիմնադրամը կարող է նոր անսամբլներից մեկին հնարավորություն տալ ելույթ ունենալու Հայաստանի մարզերում՝ անվճար հանրային ելույթների շարքով:
- Իրինա Կրասոտինայի կամերային անսամբլի ուսումնական ձեռնարկի հայերեն հրատարակություն:
ԻՐԻՆԱ ԿՐԱՍՈՏԻՆԱ
Պրոֆեսոր, Մոսկվայի պետական կոնսերվատորիա, արվեստի պատմության դոկտոր, իսպանական երաժշտության մագիստրոս
Իրինա Կրասոտինան ղեկավարում է Հիմնադրամի կամերային երաժշտության կրթական ակադեմիան և պարբերաբար ելույթներ է ունենում Ռուսաստանում և արտերկրում: Նա պրոֆեսոր է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, ունի արվեստի պատմության դոկտորի աստիճան և իսպանական երաժշտության մագիստրոսի աստիճան: Նրա ուսանողները մասնակցել և հաղթել են Ռուսաստանում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում անցկացվող հեղինակավոր մրցույթներում: Նա նաև 18 ուսումնական ձեռնարկների և գրքույկների հեղինակ է՝ նվիրված անսամբլային կատարողությանը, իսպանական երաժշտությանը, ինչպես նաև կամերային անսամբլի համալսարանական ծրագրերի նյութերին:
Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Ծանոթացեք ծրագրի անհավանական ճանապարհին՝ դիտելով նախորդ տարիների թողարկումները։








ԵՐԺՇՄՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
Գերմանիա – Հայաստան։ Անցյալ, ներկա և ապագա
Այս նախագիծը նպաստում է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության և մասնագիտական կապերի զարգացման՝ առաջարկելով վարպետաց դասեր և միջազգային մակարդակի փորձագիտական աջակցություն դասական կիթառահարների համար Հայաստանում։ Արդյունքում ձևավորված ուսուցողական տեսանյութերը հասանելի են բոլորին։
Ծրագիրը կառավարվում է պրոֆեսոր Թոմաս Ֆելոուի կողմից՝ Դրեզդենի Երաժշտական Համալսարանի դասախոս, կոմպոզիտոր և կատարող, Վալերիա Գալիմովայի աջակցությամբ՝ դասական կիթառահար, Պրիմավերա հիմնադրամի մենթոր
ՇՈՒՏՈՎ
ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
Ճանաչելիության, հասանելիության և շարժունակության շնորհիվ, կիթառը ամենաշատ պահանջվող գործիքներից է երիտասարդների շրջանակում։ Գործիքի նկատմամբ ընդհանուր հետաքրքրությունը հիմք է ստեղծում ավելի շատ երիտասարդներ գրավելու դասական երաժշտության ոլորտում՝ կիթառի միջոցով։ Մենք մեր կրթական գործունեության առաջնահերթությունները հիմնել ենք գոյություն ունեցող պահանջարկի վրա, և 2023 թվականին հիմնադրամը կազմակերպել է 54 անհատական դասական կիթառի վարպետաց դասեր հիմնականում Հայաստանի մարզերում։
Մրցույթի ժյուրին կազմված է հայ և միջազգային երաժիշտներից, ինչպես նաև հիմնադրամի կուրատորներից, դասավանդողներից և մենթորներից։
ՎԱՅՐ՝
Իջևան, Գյումրի և Երևան – կիսաեզրափակիչ, Երևան – եզրափակիչ
ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
Հիմնական նպատակային լսարանը հիմնադրամի դասական կիթառի արվեստի ուսուցման ծրագրի մասնակիցներն են։
ԾԱԽՍԵՐ՝
Հայաստանի քաղաքացիների համար անվճար։
Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Ծանոթացեք ծրագրի անհավանական ճանապարհին՝ դիտելով նախորդ տարիների թողարկումները։


















