Հիմնադրամ > ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2025
ՀՈՒՆՎԱՐ– ՀՈՒԼԻՍ











2024
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2024









ՀՈՒՆՎԱՐ– ՀՈՒԼԻՍ








2023
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2023










ՍԵՊՏԵՄԲԵՐ




ՀՈՒՆՎԱՐ– ՀՈՒԼԻՍ




ՀՈՒՆՎԱՐ– ՄԱՐՏ

4
PERFORMANCES
IN YEREVAN*
3
PERFORMANCES
OUTSIDE YEREVAN**
3
WORKSHOPS
WITH TEACHERS
*produced by the Foundation, and in collaboration with the partners
**free entrance
>65
PARTICIPANTS
The Challenge of Musical Interpretation ROUND TABLE
& Artistic Career and Collaboration With an Agent MASTER CLASSES
>17
HOURS OF ARTISTIC
MASTER CLASSES
>9
HOURS OF ONLINE COURSE
SOCIAL MEDIA MANAGEMENT FUNDAMENTALS
OUR PARTNERS
The Embassy of The Kingdom Spain in Armenia
Armenian National Philharmonic Orchestra
Aram Khachaturian Museum
EXPERTISE GEOGRAPHY
Armenia
Spain
France
Russia
OUR VENUES
Komitas State Conservatory of Yerevan
Armenian National Philharmonic Orchestra
Aram Khachaturian Concert Hall
Aram Khachaturian Museum
Ijevan Children’s music school (Tavush)
Noyemberyan Art Center (Tavush)
Koghb Cultural Center (Tavush)
2022
ՆՈՅԵՄԲԵՐ–ԴԵԿՏԵՄԲԵՐ
Հայաստանի Պրիմավերա Հիմնադրամը հիմնադրվել է 2022թ․ սեպտեմբերին։ Հիմնադրամը պաշտոնապես ներկայացվեց հասարակությանը 2022թ․ նոյեմբերի 17-ին՝ պատմական միջոցառմամբ․ դաշնակահար Միխայիլ Պլետնևը ելույթ ունեցավ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` լեգենդար մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում։
Սա Պրիմավերա հիմնադրամի թիմի առաջին վեցամսյա հաշվետվությունն է։ Ամեն տարի կհրապարակենք երկու վեցամսյա հաշվետվություն և մեկ տարեկան հաշվետվություն, որը կամփոփի հիմնադրամի գործունեությունը տվյալ տարվա ընթացքում։
Մենք կանենք առավելագույնը, որպեսզի մշտապես ապահովենք լիարժեք թափանցիկություն և ժամանակին ու ճշգրիտ տեղեկություն տրամադրենք մեր բոլոր գործունեությունների մասին։ Մեր հաշվետվություններում կներկայացնենք արդյունքները՝ թվերով և փաստերով, որպեսզի ունենաք ավելի հստակ պատկերացում մեր առաջնահերթությունների և գործնական հետևությունների մասին։ Մի մոռացեք հետևել մեզ սոցիալական ցանցերում։
2022թ․ դեկտեմբերից մինչև 2023թ․ հունվար մենք մշակել և պատրաստել ենք միջոցառումներ, որոնք նախատեսված էին մարտ-ապրիլ ամիսներին։ Այս ընթացքում նաև մշակվեց հատուկ ծրագիր՝ Իսպանիայի Թագավորության դեսպանության հովանու ներքո։ Բացի այդ, մեկնարկեցին մեր սոցիալական ցանցերի էջերը՝ Facebook-ում, Instagram-ում և մեր պաշտոնական կայքում։ 2022 թվականի ավարտին սկսվեց Համահայկական Դասական Երաժշտության Կրթության և Երիտասարդ Տաղանդների Հարցումը։
Պրիմավերա հիմնադրամի ներկայացման պաշտոնական միջոցառումը կայացավ 2022թ․ նոյեմբերի 17-ին՝ Երևանում, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Պատմական այս համերգը, որը կազմակերպվել էր մեր ստրատեգիական գործընկերոջ՝ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ միասին, միևնույն բեմում համախմբեց երկու կենդանի լեգենդների՝ մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևին և դաշնակահար Միխայիլ Պլետնևին։
Մենք ուրախ ենք միջոցառման լուսանկարները կիսել մեր կայքի համապատասխան էջում։

Այս նախաձեռնությունը համարում ենք մեր բոլոր ծրագրերի մեկնարկային կետ։ Նրա արդիականությունը կապահովվի նրանով, որ այն հիմնված է լինելու համահայկական դասական երաժշտության կրթության և երիտասարդ տաղանդների ուսումնասիրության արդյունքների վրա։ Դրանք կօգնեն մեզ ճիշտ կողմնորոշվել ամենահրատապ խնդիրներում և առավել զգայուն լսարանին աջակցելու հարցում, այդ թվում՝ կրթաթոշակների միջոցով։
Եթե ճանաչում եք ինչ-որ մեկին, ով կարող է իր կարևոր ներդրումը ունենալ այս նախաձեռնության մեջ (օրինակ՝ երաժշտության ուսուցիչ կամ դասական համերգների կազմակերպիչ), խնդրում ենք կիսվել այս հղմամբ։
Տվյալների հավաքագրման մեթոդներ․ առցանց հարցաշար և անհատական հարցազրույցներ։
ՀԱՐՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
ՊՐԻՄԱՎԵՐԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԷՋԵՐԸ


