ԻՆՉ ԵՔ ՊԱՏՄՈՒՄ ԴՈՒՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Աշոտ Խաչատրյան

«Սա հրաշալի փորձառություն էր թե՛ մեր ուսանողների, թե՛ դասախոսական կազմի համար։ Անկեղծորեն հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կզարգանա և ժամանակի ընթացքում կդառնա ամենամյա ավանդույթ»։

Սյունիքում անցկացված Կամերային երաժշտության առաջին դպրոցի մասին, որն այժմ դարձել է ամենամյա նախագիծ։

Աշոտ Խաչատրյան
Կապանի պետական արվեստի քոլեջի տնօրեն
Ծանոթանալ նախագծին
Արշավիր Գասպարյան

«Ծրագրի ընթացքում ինձ համար ամենաարժեքավորը մյուս երիտասարդ երաժիշտների հետ ծանոթանալու և միասին ելույթ ունենալու հնարավորությունն էր։ Ինձ շատ դուր եկան նաև պրոֆեսորի դասավանդման մեթոդները, հատկապես այն, թե ինչպես էր նա ուշադրություն դարձնում կատարվող ստեղծագործությունների առանձին հատվածների նրբություններին»։

Արշավիր Գասպարյան
Երևանում անցկացված Կամերային երաժշտության ամենամյա դպրոցի մասնակից
Ծանոթանալ նախագծին
Շահանե Գասպարյան

«Մենք ձեռք բերեցինք բազմաթիվ արժեքավոր գիտելիքներ և հմտություններ երաժշտական կատարողական արվեստի ոլորտում։ Կցանկանայի, որ նմանատիպ ծրագրերը շարունակական լինեին, քանի որ դրանք մեզ՝ Կապանի բնակիչներիս, բացառիկ հնարավորություն են տալիս շփվելու միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ»։

Շահանե Գասպարյան
Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացված Կամերային երաժշտության դպրոցի մասնակից
Ծանոթանալ նախագծին
Ալեքսանդրա Հայրապետյան

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեզ ընձեռված հնարավորության համար։ Վարպետության դասերն անցկացվեցին շատ բարձր մակարդակով։ Հուսով եմ, որ նմանատիպ վարպետության դասերը պարբերական բնույթ կկրեն»։

Ալեքսանդրա Հայրապետյան
Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացված Կամերային երաժշտության դպրոցի մասնակից
Ծանոթանալ նախագծին
Էդուարդ Թոփչյան

«Բարձր եմ գնահատում Պրիմավերա Բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ ուղղված Հայաստանում երիտասարդ տաղանդների զարգացմանը և մշակութային նախագծերի իրականացմանը։ Հատկապես կարևոր են հիմնադրամի նախաձեռնած համակարգված միջազգային կրթական ծրագրերը, ինչպիսին է մաեստրո Պետրենկոյի վարպետության դասընթացը, որոնք նպաստում են Հայաստանում մասնագիտական կրթության զարգացմանն ու որակի բարձրացմանը»։

Էդուարդ Թոփչյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Ծանոթանալ նախագծին
Անա Սպասովսկա (Հյուսիսային Մակեդոնիա)

«Ի՜նչ անմոռանալի շաբաթ էր Երևանում։ Շնորհակալություն Պրիմավերա Բարեգործական Հիմնադրամին՝ երիտասարդ դիրիժորների համար այսպիսի բացառիկ հնարավորություն ստեղծելու և մեզ նման յուրահատուկ միջավայրում համախմբելու համար։
Եվ, իհարկե, մաեստրո Վասիլի Պետրենկոն ոգեշնչման անսպառ աղբյուր է։ Ինձ համար մեծ պատիվ էր նրա ղեկավարությամբ սովորելը, մասնագիտորեն զարգանալը և երաժշտությամբ զբաղվելը։ Անկեղծորեն խորհուրդ եմ տալիս այս ծրագիրը իմ բոլոր գործընկեր դիրիժորներին»։

Անա Սպասովսկա (Հյուսիսային Մակեդոնիա)
մաեստրո Վասիլի Պետրենկոյի Դիրիժորական երկրորդ ակադեմիայի մասնակից
Ծանոթանալ նախագծին
Ֆերնանդո Գաջինի (Արգենտինա/ԱՄՆ)

«Ի՜նչ մեծ ուրախություն էր երրորդ անգամ վերադառնալ Երևան և մասնակցել Վասիլի Պետրենկոյի՝ երիտասարդ դիրիժորների երկրորդ ակադեմիային։
Շնորհակալություն մաեստրո Պետրենկոյին՝ իր բարության, առատաձեռնության, արժեքավոր դիտարկումների և ուղղորդման համար։
Խորին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրաշալի երաժիշտներին՝ իրենց բարձր կատարողական վարպետության և անհավանական էներգիայի համար։ Շնորհակալություն նաև Պրիմավերա Բարեգործական Հիմնադրամի ողջ թիմին՝ վարպետության դասերի ընթացքում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։
Ֆանտաստիկ շաբաթ էր։ Առջևում նոր արկածներ են»։

Ֆերնանդո Գաջինի (Արգենտինա/ԱՄՆ)
մաեստրո Վասիլի Պետրենկոյի Դիրիժորական երկրորդ ակադեմիայի մասնակից
Ծանոթանալ նախագծին

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, նվագախմբին և մաեստրո Վասիլի Պետրենկոյին այս հրաշալի նախաձեռնության համար։
Անհամբերությամբ սպասում եմ ակադեմիայի հաջորդ թողարկմանը՝ երկու տարի անց, և հուսով եմ, որ հաջորդ անգամ Հայաստանից ավելի շատ դիրիժորներ կմասնակցեն ծրագրին։
Սա հիանալի երեկո էր»։

Նոկա Պետրոսյան
Դիրիժորական երկրորդ ակադեմիայի գալա համերգի հանդիսատես
Ծանոթանալ նախագծին
Դավիթ Ամարյան

«Ամարյան բարեգործական հիմնադրամը ուրախ է հայկական երաժշտական համայնքին նվիրելու Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը»։

Դավիթ Ամարյան
Ամարյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Balchug Capital-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն
Ծանոթանալ նախագծին
Վարդան Ամարյան

«Հայերեն հրատարակությունը հնարավորություն կտա Հայաստանում մեր երաժիշտներին օգտվելու ջութակի ուսուցման միջազգային բարձրագույն չափանիշներից՝ հարստացնելով թե՛ ուսանողների, թե՛ դասավանդողների կրթական փորձառությունը։
Վստահ ենք, որ նրանք կօգտագործեն այս աշխատությունը՝ կատարելագործելու իրենց հմտությունները և շարունակելու փայլուն ելույթները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բեմերում»։

Վարդան Ամարյան
Ամարյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Apricot Capital-ի հիմնադիր
Ծանոթանալ նախագծին
​​​​​​​Անանուն

«Ես շատ տպավորված եմ, քանի որ նման համերգների հաճախ ներկա գտնվելու հնարավորություն չեմ ունենում։ Շատ եմ սիրում դասական երաժշտությունը։ Ինձ նաև մեծապես տպավորեց հայերենը, իսկ երգերն անչափ գեղեցիկ էին»։

​​​​​​​Անանուն
Համերգի հյուր Լոնդոնում
Ծանոթանալ նախագծին
Շուշան Հովհաննիսյան

«Ես մշտապես փնտրում և փորձում եմ տարբեր աղբյուրներից նոր տեղեկություններ գտնել ջութակի դասավանդման վերաբերյալ։ Սակայն հստակ և համակարգված ուսումնական նյութերը բավականին սահմանափակ են, իսկ առկա նյութերի մեծ մասը ռուսերեն կամ անգլերեն է։
Շատ ուրախ եմ, որ ստացել եմ այս կարևոր գրքի հայերեն հրատարակությունը»։

Շուշան Հովհաննիսյան
ջութակի ուսուցչուհի, Գավառ, Գեղարքունիքի մարզ
Ծանոթանալ նախագծին

«Հրաշալի երեկո և հայկական ու համաշխարհային հոգևոր և դասական երաժշտության անմոռանալի համերգ՝ իսկապես բարձրակարգ հայ արտիստների կատարմամբ, հանուն արժանի բարեգործական նպատակի։
Բրավո և շնորհակալություն «Պրիմավերա»-ին, մեր սիրելի Հովակիմ սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հիանալի միջոցառման կազմակերպման գործում։ Մեծ շնորհակալություն բոլորին»։

Բեռնարդ Նազարյան
համերգի հանդիսատես, Լոնդոն
Ծանոթանալ նախագծին